Տնտեսական

26.01.2016 11:48


Առատ ձյան պատճառով Արցախի մի շարք ներհանրապետական երթուղիներ չեն սպասարկվել

Առատ ձյան պատճառով Արցախի մի շարք ներհանրապետական երթուղիներ չեն սպասարկվել

Վերջին օրերին հանրապետության տարածքում տեղացող առատ ձյան պատճառով այսօր Արցախի մի շարք ներհանրապետական երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի տնօրեն Լևոն Գաբրիելյանը` նշելով, որ այս պահի դրությամբ՝ Ստեփանակերտի ուղղությամբ չեն իրականացվել Հադրութ, Ազոխ, Ավետարանոց, Խնձրիստան, Բերձոր, Կովսական, Հաթերք և Խնուշինակ երթուղիները:

Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի տնօրենի հավաստմամբ՝ ըստ չվացուցակի՝ սպասարկվել են միջպետական բոլոր երթուղիները։

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում տեղումնառատ եղանակը կպահպանվի: ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությսւնից հայտնել են, որ հունվարի 27-ին և 28-ին հանրապետության տարածքում օդի միջին հարաբերական ջերմաստիճանը կնվազի 11-13 աստիճանով, իսկ հունվարի 29-30-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը