Սաուդյան Արաբիան «նավթից հրաժարվելու» ծրագիր է ներկայացրել
Սաուդյան Արաբիայի իշխանությունները տնտեսության զարգացման ընդարձակ ծրագիր են ներկայացրել, որն ուղղված է նավթային կոնյունկտուրայից և նավթի համաշխարհային գներից թագավորության կախվածության՝ առավելագույն չափով նվազեցմանը։
«Reuters»–ի փոխանցմամբ՝ իշխանությունները մտադիր են վերակառուցել երկրի տնտեսությունը մյուս ճյուղերի հաշվին, մասնավորապես, զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության և զբոսաշրջության ոլորտները։
Թագավորության ղեկավարությունը մտադիր է նաև օրինականացնել երկրի շուկան՝ օտարերկրյա ներդրողներ գրավելու համար։
Գործակալությունը նշում է, որ նավթի համաշխարհային գների անկման համապատկերին Սաուդյան Արաբիան բախվել է բյուջեի մասշտաբային դեֆիցիտի (100 մլրդ դոլար)։
ՍԱ արդյունաբերության և առևտրի նախարար Թավֆիք ալ–Ռաբյահը հայտարարել է, որ թագավորությունը դարձել է «Հոլանդական հիվանդության» զոհը, սակայն այժմ իշխանությունները փորձում են «ապաքինվել»։

7or.am