Պատասխանելով Սեդա Ազնավուրի նամակին, որով հռչակավոր շանսոնյեի դուստրը խնդրել է ներել և ազատ արձակել դերասան Վարդան Պետրոսյանին՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Սիրով նկատի կառնեմ ձեր նամակը: Ես նույնպես մեծ հույսեր ունեմ Վարդան Պետրոսյանի վրա, որ կարողանա ուժ գտնել և մեզ օգնել, որպեսզի կարողանանք լուծել այս թնջուկը, և ներման գործընթացը հնարավոր լինի արագ իրականացնել»:
Հետաքրքիր է՝ ինչո՞վ պետք է օգնի տաղանդավոր դերասանը Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս ցանկություն ունենա ներման գործընթաց իրականացնել:
Թերեւս, Վարդանը պետք է երդվի, որ այսուհետ անտեպրիզային ներկայացումներով հանդես չի գա Հայաստանում, որոնցից յուրաքանչյուրը հակաիշխանական պայթուցիկ մոնոներկայացումներ էին՝ իշխանությանը մտրակող մենախոսություններով:
Կամ գուցե Վարդանը պետք է չոքի եւ աղաչի, որպեսզի իրեն ներեն այն բանի համար, որ միամտություն էր ունեցել բաձրանալ Ազատության հրապարակի հարթակ եւ բարձրախոսով գործող իշխանության դեմքը բացահայտող ելույթներ ունենալ:
Կամ էլ, երեւի, Վարդանը պետք է խոստանա, որ կանդամագրվի ՀՀԿ-ին եւ պարտաճանաչորեն կմասնակցի բազեների ռազմահայրենասիրական հավաքներին, պետք է խոստանա, որ թոխատյանների պես կհամաձայնի դառնալ Երեւանի ավագանու անդամ, հետո՝ հարյուրավորների պես Սարգսյանից կոչումներ մուրող պալատական խեղկատակ...
Իսկապես հետաքրքիր է, թե ՀՀԿ ղեկավարն այդ ինչ օգնություն է ակնկալում դերասանից:
Մեկ բան, սակայն, ակնհայտ է՝ անհատականություններին բարոյապես ոչնչացնելու հարցում իշխող ուժի առաջնորդը երբեւէ «բարդույթներ չի ունեցել»:
Ի՞նչ օգնություն են ակնկալում Վարդան Պետրոսյանից

Կիմա Եղիազարյան