Երևանի երիտասարդական փորձարարական պետական թատրոնի (Փոսի թատրոն) փոխտնօրեն Հերմինե Վահանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ վերջերս տեղի է ունեցել իրենց թատրոնի գեղարվեստական խորհրդի նիստ, որի ժամանակ 4 ներկայացման հայտերից ընտրվել է մեկը, որը բացարձակապես չի համապատասխանել ստանդարտներին։
-Նիստին ներկա էին բոլոր ռեժիսորները, որոնք ներկայացրել էին հայտերը՝ բացառությամբ մեկ հայտատուտի։ Ներկա գտնվողները պաշտպանեցին իրենց մտահղացումները, բայց ի զարմանս ինձ՝ ընդունվեց հենց այն գործը, որի ռեժիսորը ներկա չէր, և որի բեմադրական ծախսերի նախահաշիվը ներկայացված չէր։ Որևէ թատրոնում նման բան չես տեսնի. դա աբսուրդ է, բայց այն քվեարկությամբ (միակ դեմը ես էի, մնացածը կողմ էին) ընդունվեց։ Պատճառը շատ հասկանալի էր, որովհետև գեղարվեստական խորհրդի նիստից կես ժամ առաջ Մազմանյանը հանդիպել էր խորհրդի անդամներին և ուղղորդել, որ անցնի ոմն Արկադի Մանուկյանի բեմադրությունը,-ասել է նա։
Հերմինե Վահանյանը նշել է, որ հատուկ կարծիքով դիմել է Մշակույթի նախարարություն, բայց իրեն այդպես էլ հստակ պատասխան չեն տվել։
-Ես կարող եմ ասել, որ «Գոյ» թատրոնը չի կարող գոյատևել մեր թատրոնի չգոյության հաշվին։ Մազմանյանի երեկվա ելույթը շատ վիրավորական էր։ Նա հստակ ասաց, որ ճզմելու է այս թատրոնը։ Պարո՛ն Մազմանյան, ովքե՞ր եք, որ ուզում եք ճզմել մեզ,-ասել է նա։
«7օր»-ի այն հարցին, թե «Գոյ» թատրոնի հիմնադիր Արմեն Մազմանյանը հարցադրում է ուղղել իրենց, թե ինչո՞ւ չեն կանչում բանավեճի, ինքը պատրաստ է, Փոսի թատրոնի ադմինիստրատոր Կարեն Հովհաննիսյանը պատասխանել է, որ իրենք անձամբ Մազմանյանի հետ քննարկելու ոչինչ չունեն։
-Մեր և Մազմանյանի մեջ կա մի միջնորդ՝ Մշակույթի նախարարությունը, որը պետք է կարգավորի այս հարցը։ Մենք Մազմանյանի հետ կիսելու ոչինչ չունենք,-ասել է նա։
Մազմանյանը կճզմի՞ Փոսի թատրոնը

7or.am