Աշխարհ

25.01.2016 13:01


NYT. Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է Սիրիայում ԿՀՎ–ի գաղտնի գործողությունները

NYT. Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է Սիրիայում ԿՀՎ–ի գաղտնի գործողությունները

ԱՄՆ–ը պատրաստ է աչք փակել Սաուդյան Արաբիայի վարքագծի վրա, քանի որ Էր Ռիադը «ծովի չափ փող» է հատկացնում նրան։ Այդ միջոցներն անհրաժեշտ են ամերիկյան հատուկ ծառայություններին սիրիացի ապստամբներին զինելու և վերապատրաստելու համար։ «РИА Новости»–ն հայտնում է, որ այս մասին գրում է «The New York Times»–ը։

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը խիստ կախվածության մեջ է Սաուդյան Արաբիայից գաղտնի գործողություններ անցկացնելու հարցում.

«Սաուդյան Արաբիան, իրոք, ԱՄՆ–ին փող է մատակարարել և պահել նրա գաղտնիքները, երբ Վաշինգտոնը մխրճվում էր հեռավոր հակամարտությունների մեջ։ Երբեմն նրանք գործում էին համաձայնեցված, երբեմն էլ սաուդցիները պարզապես փող էին տալիս ամերիկացիների գաղտնի գործողությունների համար։ Ինչ վերաբերում է Սիրիայի պատերազմին, ապա ԿՀՎ–ն և Սաուդյան Արաբիան դեռ 2013–ին են պայմանավորվել համատեղ իրականացնել «Սիկոմոր» գաղտնի գործողությունը՝ ուղղված սիրիացի ապստամբների պատրաստմանը»,–գրում է «The New York Times»–ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկա և նախկին ներկայացուցիչներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը