Քաղաքական

23.01.2016 13:07

Վահան Շիրխանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վահան Շիրխանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, Վահան Շիրխանյանին առաջադրված խափանման միջոցն անհիմն է, և պաշտպաններն առաջարկել էին որպես այլընտրանքային միջոց կիրառել գրավ, սակայն դատարանը հաշվի չի առել:

Կբողոքարկվի՞ որոշումը Վճռաբեկ դատարանում՝ դեռ պարզ չէ:

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։