Աշխարհ

23.01.2016 09:50


Սթոլթենբերգը կոչ է արել պատրաստվել հիբրիդային պատերազմի

Սթոլթենբերգը կոչ է արել պատրաստվել հիբրիդային պատերազմի

ՆԱՏՕ–ն պետք է պատրաստվի առավել տարաբնույթ սպառնալիքների դիմակայմանը, այդ թվում՝ հիբրիդային պատերազմի։ Նման կարծիք է հայտնել դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։

«Մենք պետք է լինենք անզիջում, զինված, պետք է պատրաստ լինենք անվտանգության ոլորտում առավել բարդ իրավիճակի դիմակայմանը»,–Սթոլթենբերգի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ վտանգների թվում է նաև ՌԴ–ն։

«Դաշինքից արևելք մենք տեսնում ենք համառ Ռուսաստանին, որը փաստացի հիբրիդային պատերազմի է գնում Ուկրաինայում։ Իսկ դաշինքից հարավ մենք անկայունություն ենք տեսնում, ահաբեկչություն և ոչ պետական գործիչների, որոնք սպառնում են դաշնակից բոլոր երկրներին»,–ասել է Սթոլթենբերգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը