Լրահոս

23.01.2016 08:48

«Սանիթեք»–ի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին և կողաշրջվել

«Սանիթեք»–ի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին և կողաշրջվել

Հունվարի 23-ին՝ ժամը 07.18-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, ներսում կան արգելափակված քաղաքացիներ, և առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի 109 LS 62 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1968 թ. ծնված Ա. Զ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1993 թ. ծնված Ա. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, իսկ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհին թափված վառելիքի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։