Հայտնվել ենք հայտնի ֆիլմի Արմոյի (Խոստիկյան) դերում. «Մարդը հացս կտրեց, կնիկը՝ ջուրս...»։
Եվրոպան մեզ չի ասոցացնում, իսկ ՌԴ–ն էլ արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։
ՀՀԿ ղեկավարի «նախաձեռնողականության» ավելցուկից ահա այսպես արդեն լիովին համապատասխանում ենք ՀՀ օրհներգի իրական տողերին՝ մեր հայրենիք՝ թշվառ, անտեր...
Իսկ Բաղրամյան 26-ում նստած անձը «կոալիցիայի» թեմայով նոր «նախաձեռնողականություն» է դրսեւորում: Արտաքին «նախաձեռնողականությամբ» «դորդուբեշ» արեց, հիմա էլ անցել է ներքին «նախաձեռնողականության» դրսեւորմանը: Եվ իր բնույթին հավատարիմ՝ արդեն հասցրել է էս նոր պատմությունն այնպես խճճել, որ խնդրատուներն (ՀՅԴ-ն) անգամ գլուխ չեն հանում:
Ակնհայտ է, որ կողմերը խորշում են անկեղծությունից: Սրանց համար ժողովուրդ, հանրություն գոյություն չունի: Իրենք են, իրենց հախուհաշիվը: Ոչ ոք չի հասկանում՝ վերջը ով ում է խնդրել մտնել կոալիցիա, ոչ ոք չի կարողանում ըմբռնել, թե ինչու պետք է սույն «ազգափրկիչ» գործընթացն այսքան վաղ մեկնարկեր, ոչ ոք չգիտի կողմերի «սիրո» խորության չափը:
Մեկ բան է ակնհայտ՝ բոլորը տարված են պորտֆելամանիայով: Իսկ ժողովուրդը, կոպիտ ասած, թքած ունի, թե ում ումով կփոխեն, քանզի դրանից երբեք երկրի վիճակը չի փոխվելու: Քանի դեռ աթոռների «ռակիրովկա» անողը նույն անձն է մնում: Բայց դատելով ՀՀԿ-ի երեկվա ժողովից, ինչը ՀՅԴ-ի հավակնությունների մասով զրոյական արդյունք գրանցեց՝ կարելի է ենթադրել, որ կոալիցիա աճապարող եւ «թռփոշ» լծակներով պաշտոններ մուրող ՀՅԴ-ին վիճակված է լինելու դեռ երկար հետեւել ՀՀԿ ԳՄ նիստերին. ամեն շաբաթ, ամեն ամիս եւ այսպես շարունակ...մինչեւ վրա կհասնեն 2017-ի խորհրդարանական ընտրությունները:
Թեպետ, «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանից ամեն ինչ սպասելի է. մեկ էլ տեսար՝ կտրուկ շրջադարձ կատարեց ու ավելի վաղ բավարարեց ՀՅԴ-ի ցանկությունները: Ինչ նպատակով՝ դա էլ ենթադրելի է, սակայն հիմա չարժե այդ մասին խոսել:
Պորտֆելապատում

Կիմա Եղիազարյան