ՄԽ համանախագահները ԵԽԽՎ-ին կոչ են անում չբարդացնել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԵԽԽՎ–ին չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ռուսաստանցի Իգոր Պոպովը, ամերիկացի Ջեյմս Ուորլիքը, ֆրանսիացի Պիեր Անդրյոն հայտարարություն են տարածել, որտեղ ողջունել են ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների միջոցով կարգավորում գտնելու ջանքերը։
Նրանք նաև հայտարարել են, որ պատրաստ են համագործակցային սկզբունքով աշխատել խաղաղ կարգավորմանը հավատարիմ կողմերի հետ։
«Հասկանում ենք, որ ԵԽԽՎ–ն կարող է մոտ ապագայում հակամարտության վերաբերյալ բանաձևեր քննարկել, և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին ու տարածաշրջանային և միջազգային այլ կազմակերպությունների, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների համար միակ ընդունված ձևաչափը: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած շահագրգռվածությունը, բայց կոչ ենք անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են թուլացնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից Մինսկի խմբի ունեցած մանդատը կամ բարդացնել ընթացող բանակցությունները»,- ասված է հայտարարությունում:

7or.am