Ա. Մինասյան. «Համայնքի ղեկավարը կարող է բդեշխի կամ խանի կարգավիճակով իր ուզած քայլերն իրականացնել»
ԱԺ հայտարարությունների ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը բարձրաձայնել է Իջևանի քաղաքապետ-ավագանի հակամարտության մասին։
-Կառավարությունն այնպիսի մի վառ սովորույթ է դրել, որ համայնքի ղեկավարը կարող է, ըստ էության, բդեշխի կամ խանի կարգավիճակով իր ուզած քայլերն իրականացնել,-ասել է նա։
Նրա խոսքով՝ առանց այդ էլ ընտրություններում ավագանու հավանական 15 անդամներից ընտրվել էր 13-ը, իսկ որոշ ժամանակ անց ավագանու կազմը էլ ավելի էր կրճատվել։
-Ըստ օրենքի՝ այդ բանից հետո պետք է նշանակվեն նոր ընտրություններ, սակայն ոչ միայն նոր ընտրություններ չեն նշանակվել, այլև բարձիթողի վիճակում համայնքի ղեկավարը թույլ է տալիս համայնքային սեփականություն հանդիսացող համայնքային բյուջեի անխնա օգտագործում միանձնյա՝ առանց հաշվի առնելու ավագանու խոսքը,-նշել է Արծվիկ Մինասյանը։
Նա հայտնել է, որ գոյություն ունեն դատական ակտեր, ըստ որոնց համայնքի ղեկավարը թույլ է տվել օրենքի բազմաթիվ խախտումներ։
-Այսքանից հետո կառավարությունը ոչ միայն լռում է, այլև թույլ է տվել, որ 2011թ. փետրվարի 9-ին՝ վաղը, համայնքի ղեկավարը հրավիրի չեղած ավագանու նիստ՝ հաստատելու 2011թ. համայնքային բյուջեն,-ասել է նա։
Արծվիկ Մինասյանը նշել է, որ կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկի օրենքի նման խախտումներ թույլ տվողներին։

7or.am