Լրահոս

26.11.2009 14:43

Վարչապետի և նախարարների մեկ թիմը դարձավ քաղաքական թիմ

Վարչապետի և նախարարների մեկ թիմը դարձավ քաղաքական թիմ

Գնահատելով Ներսես Երիցյանի և Տիգրան Դավթյանի կողմից ՀՀԿ անդամակցության դիմումներ ներկայացնելու փաստը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը նշել է, որ շատ հասարակ է դրան վերաբերվում.

-Դա թիմ էր, որն ուներ խնդիրներ, հիմա այն դարձել է քաղաքական թիմ։

Նա նաև նշել է, որ այն կուսակցությունը, որը չունի ինքնամաքրման մեխանիզմներ և իր շուրջը կհավաքի կարիերիստներին, վախճանվում է, և նման բազմաթիվ օրինակներ կան՝ կոմունիստական կուսակցությունը, ՀՀՇ-ն և այլն։

«Փաստորեն ՀՀԿ-ն զբաղվում է ինքնամաքրմա՞մբ» «7օր»-ի հարցին Հ. Հակոբյանն արձագանքել է.

-Դուք նման ցուցանիշ ունե՞ք, որ ես ասեմ՝ մաքրվո՞ւմ է, թե՞ ոչ։ Վարչապետի և նախարարների հետ կապված՝ շատ պարզ է. դա որպես մեկ թիմ էր գործում, հիմա դարձավ քաղաքական թիմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։