Սոցիալական ոլորտում եղածով յոլա կգնանք, մինչև լավ օրերը գան
-2010թ. պետական բյուջեում նախատեսված է ծախսերի այն մակարդակը, որը մենք ձեռք ենք բերել 2009թ.,- «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Աժ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Այս առումով նա նշել է, որ այն մարդկանց կենսամակարդակը, որոնց եկամուտը կախված է պետական բյուջեից, 2009թ. նկատմամբ ցածր կլինի 2-3%-ով։ Միաժամանակ նա ընդգծել է, որ կենսաթոշակների և այլ վճարների ուշացում չի լինի։
-Այս տարի սոցիալական ոլորտում մենք նոր բան չենք կառուցելու, նոր վերանորոգումներ չենք անելու։ Եղածով յոլա կգնանք, մինչև լավ օրերը գան,- ընդգծել է Հակոբ Հակոբյանը։
Այդուհանդերձ, գումարների ճիշտ ծախսման և օգտագործման դեպքում տնտեսական աճը, նրա կարծիքով, կարող է լինել ավելի բարձր, քան նախատեսվում է բյուջեում։
Ինչ վերաբերում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների աճին, Հ. Հակոբյանը նշել է, որ գազի գների աճը Հայաստանի կառավարության ձեռքում չէ, բայց էլեկտրաէներգիայի թանկացման հարցում հաշվելու խնդիր կա, քանի որ 2010թ. ապրիլին աշխատելու է Երևանի նոր ՋԷԿ-ը, որի սակագինն ավելի էժան է, ինչի տարբերության հաշվին հնարավոր է փոխհատուցում անել, որ էլեկտրաէներգիայի թանկացում չլինի։
Հակոբ Հակոբյանը նշել է նաև, որ կառավարությունը նոր ներարկումներ և ներդրումներ է նախատեսում տնտեսության ոլորտում, և այդ ուղղությամբ բանակցություններ են գնում, կան նաև գումարները։ Մասնավորապես, բանակցություններ են գնում մոտ €100 մլն ԵՄ-ից և մոտ այդքան գումար էլ Եվրոպական զարգացման բանկից ստանալու համար։

7or.am