Տնտեսական

21.01.2016 16:49


Գինեվետ գյուղի բնակիչները պատրաստվում են մոմերով երթ անել դեպի կառավարություն

Գինեվետ գյուղի բնակիչները պատրաստվում են մոմերով երթ անել դեպի կառավարություն

Հունվարի 21-ի վաղ առավոտվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Գինեվետ գյուղի գրեթե ողջ բնակչությունը հավաքվել է գյուղապետարանի հարևանությամբ գտնվող բաց տարածքում.

«Էլեկտրիկը մտել է բոլորիս տներն ու ասել է, թե պետք է 2002 թվականի ծախսված էլեկտրաէներգիայի գումարները վճարենք, մինչդեռ բոլորս էլ ժամանակին վճարումները կատարել ենք: Էդ ո՞նց հասկանանք. 14 տարի է անցել, որ նոր հիշել են, որ հոսանքի փող ենք պարտք: Մենք միշտ էլ կանոնավոր մուծումները կատարել ենք. 2 օր ուշացնես՝ հոսանքը կանջատեն: Տուն կա՝ էլեկտրիկն ասում է՝ պարտք են 4 հազար, 100 հազար, 64 հազար, 80 հազար: Թե էդ թվերը որտեղից են հնարել, որտեղից են կարել, չգիտենք: Եթե կառավարությունն էլ չլուծի այդ հարցը, մնում է՝ մոմերով երթ անենք Երևան»:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը