Տնտեսական

21.01.2016 12:50


Նաիրիտցիների հաջորդ հավաքը՝ հունվարի 27-ին

Նաիրիտցիների հաջորդ հավաքը՝ հունվարի 27-ին

Ժամը 11.00–ից «Նաիրիտ» գործարանի վերագործարկման պահանջով Կառավարության շենքի դիմաց հավաքված աշխատակիցները երթով շարժվել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ, որտեղ ասուլիս էր տալիս նախարար Երվանդ Զախարյանը։ «7օր»–ի թղթակցին նաիրիտցիները հայտնել են, որ ցանկանում են ներկա գտնվել ասուլիսին՝ անձամբ ներկայացնելու նախարարին իրենց պահանջները և որևէ բան իմանալու գործարանի հետագա ճակատագրի մասին։

Ավելի ուշ նրանց մոտ է իջել փոխնախարար Լևոն Շահվերդյանը։ Վերջինն աշխատակիցներին պատմել է Միջպետական բանկի կողմից «Նաիրիտին» զիջած պարտքերի մասին՝ հավելելով, որ ներկայումս ռուսական 3 կազմակերպություն հետաքրքրված է «Նաիրիտի» վերագործարկմամբ. այժմ բանակցություններ են ընթանում։

Փոխնախարարը նաև հավաստիացրել է՝ վերագործարկման դեպքում նախկին աշխատակիցներից լավագույնները կվերականգնվեն իրենց աշխատատեղերում։

Կառավարության մոտ նաիրիտցիների հաջորդ հավաքը նախատեսված է հունվարի 27-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը