Համահնչակյան ԿՎ ներկայացուցիչ. «Միգուցե ՀՀ ազատ քաղաքացիները որոշեն, որ Սերժ Սարգսյանին են ձայն տալիս»
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի և Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին՝ Համահնչակյան կենտրոնական վարչության ներկայացուցիչ Գուրգեն Եղազարյանն այսօր «Իրավունք դե ֆակտո» մամուլի ակումբում ասել է, որ երբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի «թշիկների հետ խաղացին», և նա ստորագրեց այդ արձանագրությունները, 1915թ.-ից հետո առաջին անգամ Հայաստանը խայտառակության փուլ մտավ։
-Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ կգտնվի այն հայը, ով կասկածի տակ կառնի ցեղասպանությունը, ով ուղղակի կստորագրի նման արձանագրություն, որտեղ շատ պարզ, իհարկե՝ առանց բառի օգտագործման, նշված է Ղարաբաղի այն կարգավիճակը, որը ցանկանում էր Ադրբեջանը,- ասել է Գ. Եղիազարյանը՝ հավելելով, որ ստեղծված փակուղային իրավիճկաից դուրս գալու միակ ելքը ժամ առաջ գործող իշխանությունից ազատվելն է։
Այս իմաստով ավանդական և պահանջատեր կուսակցության ներկայացուցիչն ավելի քան բնական է համարում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցությունը, ով նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում հայտարարեց, որ «ո՛չմիթիզհող», «ո՛չմիզիջում» կամ «ո՛չմիհաշտեցում» կարգախոսներն իրհամարքաղաքականդիրքորոշումչեն,ևհղիենժողովրդինազգայինաղետիառջևկանգնեցնելուվտանգով։
Համահնչակյան ԿՎ ներկայացուցիչը «7օր»-ին ասել է, որ իրենք ՀԱԿ-ի շուրջ համախմբվել են իշխանափոխությա՛ն նպատակով, քանի որ համոզված են, որ ոչ լեգիտիմ նախագահը պրեսկոտների և նրա նմանների ձեռքում դառնում է խաղալիք.
-Երբ որ կլինի իշխանափոխություն, երբ կլինեն ընտրություններ ՀՀ-ում, երբ կլինի լեգիտիմ նախագահ, սոցիալիստները կմնան սոցիալիստներ, կապիտալիստները կմնան կապիտալիստներ։ Նախագահ կդառնա այն անձնավորությունը, ում ձայն կտան ազատ Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիները։ Միգուցե որոշեն, որ Սերժ Սարգսյանին են ձայն տալիս։ Միայն թե լեգիտիմ լինի։ Համար մեկ խնդիրը դա՛ է։
Համահնչակյան ԿՎ ներկայացուցիչ. «Միգուցե ՀՀ ազատ քաղաքացիները որոշեն, որ Սերժ Սարգսյանին են ձայն տալիս»
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի և Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին՝ Համահնչակյան կենտրոնական վարչության ներկայացուցիչ Գուրգեն Եղազարյանն այսօր «Իրավունք դե ֆակտո» մամուլի ակումբում ասել է, որ երբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի «թշիկների հետ խաղացին», և նա ստորագրեց այդ արձանագրությունները, 1915թ.-ից հետո առաջին անգամ Հայաստանը խայտառակության փուլ մտավ։
-Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ կգտնվի այն հայը, ով կասկածի տակ կառնի ցեղասպանությունը, ով ուղղակի կստորագրի նման արձանագրություն, որտեղ շատ պարզ, իհարկե՝ առանց բառի օգտագործման, նշված է Ղարաբաղի այն կարգավիճակը, որը ցանկանում էր Ադրբեջանը,- ասել է Գ. Եղիազարյանը՝ հավելելով, որ ստեղծված փակուղային իրավիճկաից դուրս գալու միակ ելքը ժամ առաջ գործող իշխանությունից ազատվելն է։
Այս իմաստով ավանդական և պահանջատեր կուսակցության ներկայացուցիչն ավելի քան բնական է համարում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցությունը, ով նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում հայտարարեց, որ «ո՛չ մի թիզ հող», «ո՛չ մի զիջում» կամ «ո՛չ մի հաշտեցում» կարգախոսներն իր համար քաղաքական դիրքորոշում չեն, և հղի են ժողովրդին ազգային աղետի առջև կանգնեցնելու վտանգով։

7or.am