Կառավարությունը սեփական որոշումները կյանքի կոչելու համար հատուկ ջոկատայինների՞ն է օգտագործում
Ըստ դեռևս չճշտված լուրերի՝ այսօր առավոտյան ոստիկանությունը հատուկ ջոկատայինների օգնությամբ Գյումրու կայարանամերձ հրապարակում ցրել է վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդներին, ովեքեր պատրաստավում էին ավտոերթի դուրս գալ և որպես բողոքի նշան՝ Բավրայի հատվածում փակել Հայաստան-Վրաստան մայրուղին: Լուրերի համաձայն՝ վարորդներից ոմանք բերման են ենթարկվել:
Նշենք, որ երեկ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերը հավաքվել էին մարզպետարանի դիմաց՝ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանից պատասխան ստանալու, թե արդյոք կառավարությունը պատրաստվո՞ւմ է զիջումների գնալ՝ կապված վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման կարգի խստացման հետ:
Սակայն դրական պատասխան չստանալուց հետո վարորդները որոշել էին ավելի կտրուկ միջոցառումների դիմել՝ փակել Հայաստան-Վրաստան մայրուղին:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի