Քաղաքական

21.01.2016 00:29

Երկարացվել է զինված խմբի ղեկավար համարվող Արթուր Վարդանյանի կալանավորման ժամկետը

Երկարացվել է զինված խմբի ղեկավար համարվող Արթուր Վարդանյանի կալանավորման ժամկետը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը 2 ամսով երկարացրել է Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կալանավորման ժամկետը:

2 ամսով երկարացվել է զինված խմբի մի շարք այլ անդամների կալանավորման ժամկետը ևս:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով՝ հանցավոր համագործակցություն ստեղծելն ու ղեկավարելը և հանցավոր համագործակցությանը մասնակցելը և 235–րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք ու ռազմամթերք ձեռք բերելը, պահելը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։