Լրահոս

20.01.2016 23:39

«Ինֆինիտի»-ն հրկիզողին հայտնաբերեցին

«Ինֆինիտի»-ն հրկիզողին հայտնաբերեցին

Հունվարի 18-ին 1979 թ. ծնված Շահունի Շ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Գրիբոյեդովի փողոցի թիվ 1/Ա շենքի բակում կայանված «Ինֆինիտի FX35» մակնիշի իր ավտոմեքենան փորձել են այրել, ինչի հետևանքով այրվել է ավտոմեքենայի դիմացի ձախ անվաթևը, դուռը և շարժիչի ծածկոցի մի մասը` պատճառելով 650.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզել է 1976 թ. ծնված Դավիթ Շ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 19-ին, ժամը 14.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։