Լրահոս

20.01.2016 23:22

Առևանգել են պարտքը չվերադարձնելու համար

Առևանգել են պարտքը չվերադարձնելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից քաղաքացուն առևանգելու դեպքի առթիվ:

2016 թվականի հունվարի 18-ին ահազանգ է ստացվել, որ հունվարի 17-ին առևանգել են 38-ամյա մի տղամարդու՝ պարտքը չվերադարձնելու համար։

Նախնական տվյալներով՝ 2016թ. հունվարի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը Սասունցի Դավիթ փողոցում հանդիպել է պարտքատիրոջը, ով եղել է մի քանի այլ անձանց հետ։ Վերջիններս տղամարդու կամքին հակառակ, բռնություն գործադրելով, նրան նստեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և առևանգել՝ նրան տեղափոխելով Երևան քաղաքի Նոր-Արեշում գտնվող մի ավտոտնակ, որտեղ պահել են մինչեւ հունվարի 18-ը, ապա՝ ազատ արձակել:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել առերևույթ հանցագործություն կատարած անձանց։

Նախաքննությամբ պարզված փաստական այլ տվյալների մասին հավելյալ այլ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։