Լրահոս

26.11.2009 12:55

Regnum. «Բաքուն կստանա 5 շրջան...»

«Regnum» գործակալությունը, հղում անելով АПА-ին, գրում է, որ համաձայն պաշտոնական Անկարային հասած նախնական տեղեկատվության, Սարգսյան-Ալիև մյունխենյան հանդիպման ժամանկ կողմերը արձանագրել են հետևյալ առաջընթացը.

-տեղի է ունեցել մտքերի փոխանակում շրջանակային հուշագրի վերաբերյալ, որը դառնալու է ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական հուշագիրը,

-ձեռք է բերվել պայմանավորվածություն Ադրբեջանին հանձնել 5 շրջանները։ Առայժմ չի հստակեցվում, թե որ շրջանների մասին է խոսքը,

-պաշտոնական Երևանը կտրականապես դեմ է արտահայտվել օրակարգում դնել Լաչինի հանձնման հարցը,

-սկզբունքորեն հնարավոր է համարվել հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։