Լրահոս

20.01.2016 15:56

ԼՂՀ ԱԺ հայտարարությունը Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ

ԼՂՀ ԱԺ հայտարարությունը Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ

1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվել ու իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ քառորդ միլիոն հայությունը ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու տեղահանման, ինչի հետեւանքով քաղաքն ամբողջությամբ հայաթափվել է: Թալանի ու բռնագրավման է ենթարկվել Բաքվի հազարավոր հայ բնակիչների անշարժ ու շարժական գույքը: Բռնություններին զոհ է գնացել ավելի քան 400 հայ, որի մասին վկայում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Այդ օրերին Բաքվում տեղի ունեցած բռնությունները 1988թ. փետրվարին Սումգայիթում եւ Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում չդատապարտված ջարդերի շարունակությունն էին, որոնք իրականացվել են ԽՍՀՄ ղեկավարության իմացության եւ թողտվության պայմաններում ու Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով տարածվել նաեւ Լեռնային Ղարաբաղում:

Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն նենգափոխում են «սեւ հունվարի» էությունը, այլեւ լռության ու մոռացության են մատնում «երեք ջարդերի մայրաքաղաքի» պատմությունը՝ փորձելով կոծկել Բաքվում 1905թ., 1918թ., 1990թ. կոտորածների եւ ադրբեջանահայության հանդեպ իրականացրած ցեղասպանության քաղաքականության ակնհայտ հետեւանքները:

Բաքվի հայության դեմ իրականացված սոսկալի կոտորածը մինչ օրս համարժեք գնահատական չի ստացել: Ավելին, վերջին քսանվեց տարիներին օգտվելով անպատժելիությունից՝ Ադրբեջանի ղեկավարությունը հետեւողականորեն իրականացնում է հայատյացության պետական քաղաքականություն, որն ուղեկցվում է զինադադարի պարբերաբար խախտումներով եւ պատերազմի վերսկսման սպառնալիքներով:

Հարգելով Բաքվի ջարդերին ու բռնատեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը ու դատապարտելով այլատյացության, ծայրահեղականության եւ ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

վերահաստատում է, որ Բաքվի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձեւակերպմանը,

պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը հետեւողական է լինելու, որպեսզի ադրբեջանահայության ցեղասպանությունը կազմակերպողներն ու իրականացնողները, համաձայն միջազգային նորմերի, ենթարկվեն պատասխանատվության,

կոչ է անում քաղաքակիրթ հանրությանը եւ խորհրդարանական կառույցներին՝ դատապարտել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերը, դրանց տալ իրավական գնահատական:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի

արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։