Լրահոս

20.01.2016 15:34

Տաքսիներից հեռախոսներ էր գողացել

Տաքսիներից հեռախոսներ էր գողացել

2015 թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 01.00-ին, 1969 թ. ծնված Հրայր Շ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ իր «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահից գողացել են բջջային հեռախոսը:
Հունվարի 19-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1996 թ. ծնված Աշոտ Ս.-ն, ով նույն օրը՝ ժամը 20.00-ին, Օղակաձև այգում հայտնաբերվել, ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Բայց սա դեռ ամենը չէ:
2015 թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 00.40-ին, 1958 թ. ծնված Լևոն Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան նստած երեք ուղևորներից մեկը սրահից գողացել է իր բջջային հեռախոսը:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նույն ինքը՝ Աշոտ Ս.-ն:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։