Փորձագետ. «Հայ–թուրքական գործընթացը միջազգային հանրության ուշադրությունը բևեռեց ԼՂ հակամրտության վրա»
Ռազմավարական հետազոտությունների բրիտանական ինստիտուտի Եվրասիայի և Ռուսաստանի հարցերով ծրագրերի տնօրեն Օկսանա Անտոնենկոն, անդրադառնալով վերջին շրջանում հաճախակի հնչող Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ասել է, որ Եվրոպան չի ցանկանում Հարավային Կովկասում «օգոստոսյան պաըերազմի» կրկնումը։ Նրա կարծիքով, չնայած նրան, որ ռուս-վրացական հակամարտությունը բացասաբար անդրաձավ տարածաշրջանի զարգացման վրա, այնուանհանդերձ այն որոշակի խթան հանդիսացավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Անտոնենկոն zerkalo.az-ին տված հարցազրույցում ղարաբաղյան հիմնահարցի լուծումը փորձել է դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում։ «Չի կարելի բացառել, որ այս երկու գործընթացների միջև կա դրական փոխկապակցվածություն։ Առաջին՝ բոլորը հրաշալի հասկանում են, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը պետք է ուղեկցվի հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի առաջընթացով։ Նույնիսկ Թուրքիայում դժվար է պատկերացնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն առանց այդ առաջընթացի։ Երկրորդ՝ պետք է խոստովանել, որ հայ-թուրքական գործընթավը միջազգային հանրության ուշադրությունը բևեռեց ղարաբայան հակամրտության վրա»։