Լրահոս

20.01.2016 11:42

Վրաերթի ենթարկված 14–ամյա աղջիկը մահացավ

Վրաերթի ենթարկված 14–ամյա աղջիկը մահացավ

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ հունվարի 18-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արմավիր քաղաքի բնակիչ, տեղի 4-րդ ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանը:

Երեխան, ով վրաերթի էր ենթարկվել հունվարի 11-ին, մահացավ, իսկ վրաերթը կատարողը, ով նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի, հայտնաբերվել էր ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից:

Հունվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում` Երևանյան լճի կամրջի վրա, վրաերթի էր ենթարկել հետիոտն, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին: Վարորդը երեխային թողնելով անօգնական` դեպքի վայրից դիմել էր փախուստի: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Շենգավիթի ոստիկանություն էին բերման ենթարկել Նոր Արեշ 26 փողոցի բնակիչ, 55-ամյա Տիգրան Աղաբաբյանին:

Մանրամասները՝ «SHAMSHYAN.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։