Լրահոս

19.01.2016 21:50

Քաղաքապետարանի բաժնի պետը «Զվարթնոց» օդանավակայանի էստակադայի վթարայնության հիմնավորման մասին

Քաղաքապետարանի բաժնի պետը «Զվարթնոց» օդանավակայանի էստակադայի վթարայնության հիմնավորման մասին

Երևանի քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի նախկին համալիրի ուղեկամրջի /էստակադա/ ապամոնտաժման թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսացել ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» ՊՈԱԿ-ի կողմից մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում տրված ծավալուն մասնագիտական եզրակացությունը, որում ամբողջացված են օդանավակայանի ակնադիտական, գործիքային հետազննության, օդանավակայանի տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկությունները:

Համաձայն վերը նշված եզրակացության՝ օդանավակայանի օղակաձև շենքի տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար /3-րդ աստիճան/, այն է՝ կոնստրուկտիվ տարրերի շահագործումը թույլատրելի է միայն համապատասխան ուժեղացման աշխատանքներից հետո:

Հսկիչ աշտարակի տեխնիկական վիճակը գնահատվել է բավարար /2-դ աստիճան/, այն է՝ կոնստրուկտիվ տարրերը պիտանի են շահագործման համար, բայց պահանջում են կապիտալ որոշ նորոգում:

Քննարկման առարկա դարձած` մեքենաների մուտքն ապահովող ճանապարհային ցանցի /էստակադայի/ տեխնիկական վիճակը գնահատվել է վթարային, ոչ կրող տարրերինը` խարխուլ, ինչից ելնելով առաջարկվել է ապամոնտաժել այն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր հարթակներում շրջանառվող լուրերն առ այն, թե իբրև ուղեկամրջի /էստակադայի/ մասնակի հատվածամասերի վերականգնման արդյունքում հնարավոր է շահագործել այն, ապա հարկ ենք համարում նշել, որ դրանք լոկ ակնադիտական ուսումնասիրման արդյունքում հնչեցված կարիծքներ են, որոնք չեն պարունակում նման եզրակացությունների համար պարտադիր պահանջվող նաև գործիքային հետազննության, տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկությունները:

Արբակ Վարդանյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի

բաժնի պետ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։