Արմեն Մազմանյան. «Ոչ մի որոշում չի եղել, այդ մարդիկ սուտ են ասում»
Այսօր Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնի (Փոսի թատրոն) աշխատակիցները պատրաստվում են ասուլիս տալ՝ ընդդեմ այն հանգամանքի, որ, ինչպես իրենք են ասում, «թատրոնը ցանկանում են միավորել ԱրմենՄազմանյանիհիմնադրած «Գոյ» թատրոնիհետ»։
«7օր»-ի հետ զրույցում Արմեն Մազմանյանն ասել է, որ պաշտոնապես նման բան չկա։
-Ոչ մի որոշում չի եղել, այդ մարդիկ սուտ են ասում։ Ոչ մի այդպիսի բան չկա։ Ուղղակի մեկ կամ երկու ավանտյուրիստ, օգտագործելով մամուլն ու դրա էջերը լցնելու համար, զազրախոսում են,-նշել է նա։
Արմեն Մազմանյանի խոսքերով՝ բողոքողների վարքն իր համար ծիծաղելի է։
-Դուք այդ բողոքողին կհարցնեք՝ ո՞վ ես, ի՞նչ ես արել կյանքում, բալի՛կ ջան, բեմադրություն արե՞լ ես, կամ էլ ով ե՞ս, ինչի՞մասին ես խոսում։ Մի հատ ասեք՝ ներկայացե՛ք, էլի՛, ձեզ չենք ճանաչում։ Ես բան չունեմ ասելու, ուղղակի ինձ համար զավեշատկան է ու ծիծաղելի, թե ով է այդ մամուլի ասուլիս տվողն ու ինչի մասին է խոսելու,-ասել է նա։
Արմեն Մազմանյան. «Ոչ մի որոշում չի եղել, այդ մարդիկ սուտ են ասում»
Այսօր Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնի (Փոսի թատրոն) աշխատակիցները պատրաստվում են ասուլիս տալ՝ ընդդեմ այն հանգամանքի, որ, ինչպես իրենք են ասում, «թատրոնը ցանկանում են միավորել Արմեն Մազմանյանի հիմնադրած «Գոյ» թատրոնի հետ»։

7or.am