Ումարովը ստանձնել է Դոմոդեդովոյի պայթյունի պատասխանատվությունը
Դոկու Ումարովի տեսաուղերձը տևում է ավելի քան 15 րոպե։
Չեչեն անջատողականների առաջնորդներից մեկը՝ ինքնահռչակ «Կովկաս Էմիրաթ»-ի ղեկավար Դոկու Ումարովը, հայտարարել է, որ հունվարի 24-ին Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած պայթյունը կազմակերպվել էր իր հրամանով՝ իր աջակիցների կողմից։
Այդ հայտարարությունն Ումարովն արել է տեսաուղերձի տեսքով։ Այն տեղադրվել է «KavkazCenter.com» կայքում, որը պարբերաբար հրապարակում է դաշտային հրամանատարների տեսագրությունները։
-Այդ հատուկ գործողությունն իրականացվել է իմ հրամանով։ Ինշալլահ (Աստծո օգնությամբ) նման հատուկ գորոծողությունները կլինեն նաև հետագայում,-հայտարարել է «Կովկաս Էմիրաթ»-ի ղեկավարը։
Նա նաև նշել է, որ իրենք՝ Կովկասի մոջահեդները, ձգտում են Կովկասը դարձնել ազատ, մահմեդական։ Նրա խոսքերով՝ Դոմոդեդովոյի պայթյունը պատասխան քայլ էր ոչ միայն Կովկասում, այլև ողջ աշխարհում մահմեդականների ճնշման ու սպանությունների դեմ։
-Ես կցանկանայի, որ այդքան արյուն չթափվի, որ հսկայական զոհաբերություններ չլինեն։ ես կցանկանայի, որ Ռուսաստանը խելքի գար, որ Ռուսաստանը լքի Կովկասը,-նշել է Ումարովը։
Ումարովի տեսաուղերձը հայտնվել է Դոմոդեդովոյի պայթյունից երկու շաբաթ անց։