Լրահոս

19.01.2016 13:00

Թմրամիջոց մահճակալի տակ և պատից կախ

Թմրամիջոց մահճակալի տակ և պատից կախ

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն են կատարել 1944 թ. ծնված Պավել Խ.-ի տանն ու օժանդակ շինություններում, ինչի արդյունքում մահճակալի տակ հայտնաբերվել է պոլիէթիլենային տարա` թմրամիջոցի նմանվող դեղնավուն հեղուկով, իսկ պատից կախված բաճկոնի գրպանում՝ լուցկու տուփի մեջ լցված թմրամիջոցի կանաչավուն զանգված:

Պավել Խ.-ն հայտարարել է, որ հեղուկ զանգվածը թմրամիջոց պատրաստելու հումք է, որն իրեն է տվել իր նախկին հարևան Արթուր Կ.-ն, իսկ կանաչավուն զանգվածը՝ «մարիխուանա» թմրամիջոց, որը քաղել է քիմգործարանի տարածքից` ծխելու միջոցով գործածելու համար:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Քննությունը վարում է Լոռու մարզի քննչական վարչությունը:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։