Լրահոս

18.01.2016 18:00

Կկազմակերպվի քննարկում «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի ապամոնտաժման վերաբերյալ

Կկազմակերպվի քննարկում «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի ապամոնտաժման վերաբերյալ

2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Արմենիա միջազգային» օդանավակայաններ ՓԲԸ զարգացման մաստեր պլանը:

Ըստ այդմ՝ հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 2015 թվականի դեկտեմբերի 24-ին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թույլտվությունը:

Նկատի ունենալով խնդրի կարևորությունը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում նախատեսվում է կազմակերպել հանդիպում-քննարկում՝ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների, Երևանի քաղաքապետարանի և ճարտարապետների մասնակցությամբ:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։