Տնտեսական

18.01.2016 17:58


Արագածոտնի ու Լոռու մարզերի բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնված է

Արագածոտնի ու Լոռու մարզերի բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնված է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արագածոտնի և Լոռու մարզերի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է:

Ինչպես արդեն հայտնել էինք, նոյեմբերի 12-14-ը եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով, մասնավորապես՝ ուժեղ քամու, անձրևի և ձյան տեսքով տեղումների պատճառով վնասվել էին մեծ քանակության էլեկտրահաղորդման գծեր, շրջվել 810 հենասյուն: Արդյունքում՝ մասամբ հոսանքազրկվել էին Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրեր:
Երեք օրվա ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հոսանքազրկված բաժանորդների թիվը կազմում էր մոտ 78 հազ., բնակավայրերինը՝196:
Ֆորսմաժորային աշխատանքի պայմաններում գործի էին դրվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բոլոր օպերատիվ վերանորոգող բրիգադները, հատուկ տեխնիկան, օգտագործվել տեղերում ունեցած վթարային պահուստը: Կազմավորվել ու գործում էր Ընկերության շտաբը՝ տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանի, ինչպես նաև մասնաճյուղերում գլխավոր ճարտարագետների գլխավորությամբ:
Ընկերությունը մեկ անգամ ևս հայցում է իր բաժանորդների ներողամտությունը:

ՀԷՑ

Այս խորագրի վերջին նյութերը