Մեկնաբանություն

18.01.2016 17:25


«Նախաձեռնողական» հաշվետվությանը սպասելիս

«Նախաձեռնողական» հաշվետվությանը սպասելիս

Պուտինին խուլիգանի հետ համեմատող Հիլարիի մասին մի քանի տարի առաջ ՀՀ իշխանության ներկայացուցիչ Շարմազանովը հպարտությամբ էր խոսում՝ ասելով, թե մի տարվա մեջ երկու անգամ եկավ Հայաստան:

ԵՏՄ մտած Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչը, հետաքրքիր է, հիմա ի՞նչ է մտածում Հիլարիի մասին.... Թե՞ արդեն նրա առաջնորդի արտաքին «նախաձեռնողականության» միֆը ցնդել է, ու Շարմազանովի լեզուն էլ կապ է ընկել: Մանավանդ որ Հիլարիի` երկու անգամ ՀՀ այցելությունը զրոյական նշանակություն ունեցավ ԱՄՆ-ի վրա` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով:

Գուցե ՀՀ իշխանությունը դեռ հույս ունի, որ ՄՄՆ նախագահի թեկնածուն ապրիլին կարտաբերի՞ «Հայոց ցեղասպանություն» բառակակացությունը: Ձեւական արտաբերում հնարավոր է, բայց նման բաներ շատ ենք տեսել:

Ի դեպ, ժամանակն է հաշվետվություն տալ, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջացառումների վրա որքան գումար է ծախսել ՀՀ-ն (ոչ միայն Հայաստանում, այլեւ` ողջ աշխարհում կազմակերպված հիշատակի միջոցառումների մասին է խոսքը): Այս մասին կարծես թե պարտիզանի պես լռում են: Դա նույնիսկ նորմալ է, քանզի անգամ աշխարհի կողմից սպասվելիք արժանապատիվ արձագանքը չեղավ:

Պուտին-Հիլարի «ախպերական» շփումներն ուղղակի առիթ էին անդրադառնալու այն ամենին, ինչ մասին գրեցի:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.: Հայ գրանտակերների աչքը լույս, որ Հիլարին ինչ-որ բան է բարբաջել ՌԴ նախագահի մասին: Թեմա է բացվում։

Այս խորագրի վերջին նյութերը