Աշխարհ

18.01.2016 16:50


Օլանդն արտակարգ տնտեսական դրություն է հաստատել

Օլանդն արտակարգ տնտեսական դրություն է հաստատել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանագրով՝ երկրում արտակարգ տնտեսական դրություն է հաստատվել։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «Associated Press»–ին հղումով։ Նախագահը հայտնել է, որ մտադիր է վերանայել պետության տնտեսական և սոցիալական մոդելը։

Գործարար առաջնորդներին ուղղված իր ամենամյա ուղերձում նախագահն անդրադարձել է տնտեսական մի շարք միջոցների, որոնց շնորհիվ տնտեսությունը դուրս կգա լճացման փուլից, իսկ «քրոնիկ գործազրկությունը» կկրճատվի։

Նախագահի առաջարկած «տնտեսական բարեփոխումների» բովանդակության մասին, սակայն, տեղեկատվություն առայժմ չկա։ Հայտնի է միայն, որ այդ փոփոխությունները չեն ազդի 35–ժամյա աշխատանքային շաբաթվա վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը