Լրահոս

18.01.2016 15:55

Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև ՄԻՊ խոսնակը

Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև ՄԻՊ խոսնակը

Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև ՄԻՊ խոսնակ Շուշան Դանիելյանը։

«Հայտնում եմ, որ այսուհետ չեմ զբաղեցնում Օմբուդսմենի մամուլի խոսնակի պաշտոնը, քանի որ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին կառուցողական համագործակցության և, մասնավորապես, Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գործունեության անաչառ լուսաբանման համար»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Դանիելյանը։

Հիշեցնենք՝ այսօր Կարեն Անդրեասյանը ներկայացրել էր իր հրաժարականի պատճառները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։