Լրահոս

26.11.2009 11:11


Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները ներքի՞ն սպառման համար են

Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները ներքի՞ն սպառման համար են

Ադրբեջանից շարունակում են ռազմատենչ հայատարարություններ հնչել։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերջինը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն էր, որն ասել է, թե այս իրավիճակում Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։

«7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով այս հայատարարությունները՝ ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեյրան Շահսուվարյանն ասել է, որ այդպիսի հայտարարությունները նորություն չեն։

-Արդեն 15 տարի է՝ ադրբեջանցիք նույն հայատարարություններ են անում։ Ի՞նչ է, մեզ համար դա նորությո՞ւն է,-ասել է նա։

Այն հարցին, թե արդյոք վերջին ժամանակներում այդ հայատարարությունները չե՞ն ավելացել, Սեյրան Շահսուվարյանը պատասխանել է, թե ոչ մի տարբերություն չի նկատել։

-Նույն կարգի հայտարարություններ են։ Դա իրենց ներքինք սպառման համար է։ Ավել բան ես չեմ տեսնում,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը