Տնտեսական

18.01.2016 12:45


774 տոննայով ավելի թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել

774 տոննայով ավելի թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել

ՀՀ–ից 774 տոննայով ավելի թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հունվարի 18-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունից, ընդհանուր առմամբ, արտահանվել է 1313 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 539 տոննայի դիմաց:

Այդ թվում արտահանվել է 259 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0 տոննայի դիմաց, 197 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տոննայի դիմաց, 294 տոննա կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6 տոննայի դիմաց, 76 տոննա կանաչի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 տոննայի դիմաց:

Այսօրվա դրությամբ՝ հանրապետությունից արտահանվել է նաև 184 տոննա խնձոր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 տոննայի դիմաց, 135 տոննա խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 116 տոննայի դիմաց։

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը