ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի ԼՂՀ դատախազության 85-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին
Լեռնային Ղարաբաղի հանրապետության գլխավոր դատախազի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին մեկնել է ԼՂՀ՝ մասնակցելու ԼՂՀ դատախազության 85-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Այցելության ընթացքում տեղի կունենա նաեւ երկու երկրների գլխավոր դատախազների առանձնազրույցը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությանը կընդունի նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: