Աշխարհ

18.01.2016 11:10


Օբամա. «ԱՄՆ–ի և Իրանի միջև տարաձայանությունները պահպանվում են»

Օբամա. «ԱՄՆ–ի և Իրանի միջև տարաձայանությունները պահպանվում են»

«ԱՄՆ–ի և Իրանի միջև շարունակում են խոր տարաձայնություններ մնալ։ Մենք ուժգին հակազդում ենք Իրանի ապակայունացնող գործելաոճին այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ նրա սպառնալիքներին Իսրայելին և Պարսից ծոցի մեր գործընկերներին, ինչպես նաև Սիրիայում և Եմենում բռնություն կիրառող դաշնակիցներին նրա ցուցաբերած աջակցությանը։ Մենք պատժամիջոցներ ենք սահմանել Իրանի դեմ մարդու իրավունքների խախտումների, ահաբեկչությանն աջակցելու, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ ստեղծելու նրա ծրագրի համար, և մենք կշարունակենք կիրառել այդ պատժամիջոցները»,– Սպիտակ տանն ասել է Օբաման։

Հիշեցնենք՝ հունվարի 16–ին ԵՄ–ն ԱՄՆ–ը հաստատեցին Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների չեղարկումը՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը