Լրահոս

18.01.2016 08:55

Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Հունվարի 18-ին՝ ժամը 01.09-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Opel Astra G» մակնիշի 29 US 727 պետհամարանիշի (վարորդ 1991թ. ծնված Հ. Մ.) և «Mercedes C 280» մակնիշի 81 MM 118 պետհամարանիշի (վարորդ 1992 թ. ծնված Հ. Մ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Տեղում իրականացվել է նկարահանում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։