ԱԺ–ում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին խորհրդարանական լսումներ են տեղի ունենալու
Այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հասարակականկազմակերպություններիմասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ խորհրդարանականլսումներեն տեղի ունենալու։ Կառավարությունն այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում է նրանով, որ մի շարք հասարակական կազմակերպություններ բազմիցս դիմումներ են ներկայացրել պետական մարմիններին՝ բողոքելով, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի որոշ դրույթներ դժվարություններ են ստեղծում իրենց գործունեության համար։
Մասնավորապես, օրենքում կատարվող փոփոխության համաձայն՝ կազմակերպության գործունեության թափանցիկության սկզբունքի ապահովման համար նախագծով առաջարկվում է, որպեսզի կազմակերպության բարձրագույն մարմնի կողմից ձևավորված գործադիր մարմինը մինչևհաջորդտարվաապրիլիմեկըոչպակասքանհազարտպաքանակունեցողմամուլի միջոցով հրապարակի կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման (ներառյալֆինանսական) վերաբերյալ տեղեկատվություն ու դրա մեկ օրինակը ներկայացնի լիազոր մարմնին:
Տեղեկատվության մեջ պետք է նշվեն կազմակերպության կողմից ստացած բոլոր եկամուտները (այդթվում՝անդամավճարները) և այլ մուտքերը, դրանց ստացման աղբյուրները, կազմակերպության կատարած ծախսերն՝ ըստ ուղղություների, մեկմիլիոնդրամիցավելիարժողությամբկատարվածգործարքները, կազմակերպության կանոնադրական խնդիրների կատարման ուղղված աշխատանքները, անդամների քանակն՝ ըստ ամիսների, կազմակերպությանղեկավարմարմիններնուղեկավարմարմիններումպաշտոններզբաղեցնողանձանցանուններնուազգանունները, ղեկավար մարմինների կազմում տարվա ընթացքում կատարված փոփոխությունները: Տեղեկատվությանը կցվում են նաև հարկայինևայլմարմիններին տրված տարեկան հաշվետվությունների պատճեները:
Եթե կազմակերպությունը սահմանված ժամկետում չի հրապարակում տեղեկատվությունը կամ հրապարակած տեղեկատվությունը պարունակում է ակնհայտկեղծտեղեկություններկամէականսխալներ, ապա տվյալ կազմակերպության յուրաքանչյուր անդամ կամ մարմին կամ պետական լիազորված մարմինը, իրենց նախաձեռնությամբ կարող են արտահերթժողով հրավիրելու կամ ճշգրիտ տեղեկատվություն հրապարակելու պահանջ ներկայացնել:
Եթե արտահերթ ժողով հրավիրելու պահանջ ներկայացնելուց հետո մեկամսյաժամկետում արտահերթ ժողով չի հրավիրվում, ապա պահանջող կողմը արտահերթ ժողով հրավիրելու պահանջով կարող է դիմել դատարան:
Կազմակերպությունը պարտավորէ տեղեկատվությունը և հաշվետվությունների պատճեները' դիմելու օրվանից տասնօրյաժամկետում տրամադրել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձի՝ պատճենահանման ծախսերը հատուցելու պայմանով: Նշված ժամկետում տեղեկատվությունը կամ հաշվետվությունների պատճեները չտրամադրելու դեպքում շահագրգիռ անձն այն ստանալու համար իրավունք ունի դիմել պետական լիազոր մարմնին կամ դատարան: Կազմակերպության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալ կազմակերպության ցանկացած փաստաթղթի՝ այդ մասին համապատասխան իրավասու մարմնին դիմելուց հետո՝ եռօրյաժամկետում:
ԱԺ–ում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին խորհրդարանական լսումներ են տեղի ունենալու
Այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են տեղի ունենալու։ Կառավարությունն այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում է նրանով, որ մի շարք հասարակական կազմակերպություններ բազմիցս դիմումներ են ներկայացրել պետական մարմիններին՝ բողոքելով, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի որոշ դրույթներ դժվարություններ են ստեղծում իրենց գործունեության համար։
Մասնավորապես, օրենքում կատարվող փոփոխության համաձայն՝ կազմակերպության գործունեության թափանցիկության սկզբունքի ապահովման համար նախագծով առաջարկվում է, որպեսզի կազմակերպության բարձրագույն մարմնի կողմից ձևավորված գործադիր մարմինը մինչև հաջորդ տարվա ապրիլի մեկը ոչ պակաս քան հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակի կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման (ներառյալ ֆինանսական) վերաբերյալ տեղեկատվություն ու դրա մեկ օրինակը ներկայացնի լիազոր մարմնին:
Տեղեկատվության մեջ պետք է նշվեն կազմակերպության կողմից ստացած բոլոր եկամուտները (այդ թվում՝ անդամավճարները) և այլ մուտքերը, դրանց ստացման աղբյուրները, կազմակերպության կատարած ծախսերն՝ ըստ ուղղություների, մեկ միլիոն դրամից ավելի արժողությամբ կատարված գործարքները, կազմակերպության կանոնադրական խնդիրների կատարման ուղղված աշխատանքները, անդամների քանակն՝ ըստ ամիսների, կազմակերպության ղեկավար մարմիններն ու ղեկավար մարմիններում պաշտոններ զբաղեցնող անձանց անուններն ու ազգանունները, ղեկավար մարմինների կազմում տարվա ընթացքում կատարված փոփոխությունները: Տեղեկատվությանը կցվում են նաև հարկային և այլ մարմիններին տրված տարեկան հաշվետվությունների պատճեները:
Եթե կազմակերպությունը սահմանված ժամկետում չի հրապարակում տեղեկատվությունը կամ հրապարակած տեղեկատվությունը պարունակում է ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ էական սխալներ, ապա տվյալ կազմակերպության յուրաքանչյուր անդամ կամ մարմին կամ պետական լիազորված մարմինը, իրենց նախաձեռնությամբ կարող են արտահերթ ժողով հրավիրելու կամ ճշգրիտ տեղեկատվություն հրապարակելու պահանջ ներկայացնել:
Եթե արտահերթ ժողով հրավիրելու պահանջ ներկայացնելուց հետո մեկ ամսյա ժամկետում արտահերթ ժողով չի հրավիրվում, ապա պահանջող կողմը արտահերթ ժողով հրավիրելու պահանջով կարող է դիմել դատարան:
Կազմակերպությունը պարտավոր է տեղեկատվությունը և հաշվետվությունների պատճեները' դիմելու օրվանից տասնօրյա ժամկետում տրամադրել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձի՝ պատճենահանման ծախսերը հատուցելու պայմանով: Նշված ժամկետում տեղեկատվությունը կամ հաշվետվությունների պատճեները չտրամադրելու դեպքում շահագրգիռ անձն այն ստանալու համար իրավունք ունի դիմել պետական լիազոր մարմնին կամ դատարան: Կազմակերպության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալ կազմակերպության ցանկացած փաստաթղթի՝ այդ մասին համապատասխան իրավասու մարմնին դիմելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
7or.am