Լրահոս

26.11.2009 10:33


Ադրբեջանի հերթական ռազմատենչ հայտարարությունը

Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Բաքվում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակին և հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Ս. Աբիևը ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում 15 տարի անցկացվող բանակցությունները մնում են անարդյունք։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքերով, նման իրավիճակում Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։

Ըստ «1news.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը