Աշխարհ

16.01.2016 11:50


Յունքեր. «Առանց Շենգենի՝ եվրոն անիմաստ է»

Յունքեր. «Առանց Շենգենի՝ եվրոն անիմաստ է»

ԵՄ անդամ երկրները չկարողացան հաղթահարել փախստականների ճգնաժամը։ Եվրոպական ներքին շուկան սպառնալիքի տակ է։ Այս մասին, «Deutsche Welle»-ի փոխանցմամբ, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունքերը։

Վերջինը նշել է, որ խնդրի լուծման համար միասին աշխատելու փոխարեն՝ ԵՄ անդամ պետություններն ուժեղացնում են սահմանների հսկողությունը, ինչը սպառնում է Շենգենյան համակարգին և ԵՄ գոյությանը։

«Առանց Շենգենի, առանց եվրոպացի քաղաքացիների և աշխատողների ազատ տեղաշարժի՝ եվրոն իմաստ չունի»,- ասել է Յունքերը։

Խոսելով ԵՄ–ում ներգաղթային ճգնաժամից՝ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ ամաչում է այդ խնդիրը բացատրել այնպիսի երկրների առաջնորդներին, ինչպիսիք են Հորդանանն ու Լիբանանը, որոնք ապաստան են տրամադրել ավելի քան 2 մլն փախստականի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը