ԼՂՀԱզգայինժողովըս.թ. նոյեմբերի 25-իլիագումարնիստումընդունելէհայտարարությունՂարաբաղյանկարգավորմանգործընթացումնկատվողվերջինզարգացումներիկապակցությամբ: Ստորևհայտարարությանամբողջականտեքստը.
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումները վկայում են Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման բացահայտ դրսևորումների մասին: Քարոզչական տարբեր հնարքների կիրառմամբ Ադրբեջանի իշխանությունները պատրանք են ստեղծում միջազգային միջնորդությամբ շարունակվող քննարկումներից իրենց դժգոհության մասին, այնինչ, իրական քաղաքականության մեջ այդ երկիրը անթաքույց կերպով ժամանակ է ձգում՝ հետագայում Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը հօգուտ իրեն փոխելու նպատակով:
Այս իրավիճակում Արցախի խորհրդարանը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային արտահայտությունները որակում է որպես անհուսալի բանակցային կողմի դիրքորոշում, ինչը հղի է խաղաղ կարգավորման հանդեպ ղարաբաղյան կողմի վստահության կորստի հեռանկարով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները միջազգային կազմակերպություններին եւ հիմնախնդրի կարգավորմամբ շահագրգիռ կենտրոններին բազմիցս նախազգուշացրել են Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ արտաքին քաղաքականության մասին, որը լիովին հակասում է միջազգային կազմակերպություններին անդամակցելիս այդ երկրի ստանձնած պարտավորություններին:
Այս ամենն ուղեկցվում է ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իբր թե նկատվող լարվածության մասին հետեւողական քարոզչությամբ, ինչը խոսում է բանակցային գործընթացը տապալելու եւ տարածաշրջանային կայունությունը խախտելու' պաշտոնական Բաքվի մտադրությունների մասին:
ԼՂՀ Ազգային Ժողովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջնորդ երկրների խորհրդարանների, ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ միտումների վտանգավորության վրա: Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի եւ բանակցությունների էությունը նենգափոխելու համառ քայլերը կասկածի տակ են դնում միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման նպատակով գործադրվող բոլոր ջանքերի արդյունավետությունը:
Ելնելով վերոնշյալից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը, հաշվի առնելով Արցախի ժողովրդի կամքը, իրեն է վերապահում համարժեք նախաձեռնություններով հանդես գալու իրավունքը:
Ազգային Ժողովը ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությանը առաջարկում է սույն Հայտարարության մասին իրազեկել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ առաջիկայում Աթենքում կայանալիք նիստին:
ԸնդունվելէԼՂՀԱզգայինժողովի 2009թ. նոյեմբերի 25-իլիագումարնիստում
ԼՂՀ ԱԺ հայտարարությունը
ԼՂՀ Ազգային ժողովը ս.թ. նոյեմբերի 25-ի լիագումար նիստում ընդունել է հայտարարություն Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումների կապակցությամբ: Ստորև հայտարարության ամբողջական տեքստը.
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումները վկայում են Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման բացահայտ դրսևորումների մասին: Քարոզչական տարբեր հնարքների կիրառմամբ Ադրբեջանի իշխանությունները պատրանք են ստեղծում միջազգային միջնորդությամբ շարունակվող քննարկումներից իրենց դժգոհության մասին, այնինչ, իրական քաղաքականության մեջ այդ երկիրը անթաքույց կերպով ժամանակ է ձգում՝ հետագայում Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը հօգուտ իրեն փոխելու նպատակով:
Այս իրավիճակում Արցախի խորհրդարանը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային արտահայտությունները որակում է որպես անհուսալի բանակցային կողմի դիրքորոշում, ինչը հղի է խաղաղ կարգավորման հանդեպ ղարաբաղյան կողմի վստահության կորստի հեռանկարով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները միջազգային կազմակերպություններին եւ հիմնախնդրի կարգավորմամբ շահագրգիռ կենտրոններին բազմիցս նախազգուշացրել են Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ արտաքին քաղաքականության մասին, որը լիովին հակասում է միջազգային կազմակերպություններին անդամակցելիս այդ երկրի ստանձնած պարտավորություններին:
Այս ամենն ուղեկցվում է ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իբր թե նկատվող լարվածության մասին հետեւողական քարոզչությամբ, ինչը խոսում է բանակցային գործընթացը տապալելու եւ տարածաշրջանային կայունությունը խախտելու' պաշտոնական Բաքվի մտադրությունների մասին:
ԼՂՀ Ազգային Ժողովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջնորդ երկրների խորհրդարանների, ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ միտումների վտանգավորության վրա: Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի եւ բանակցությունների էությունը նենգափոխելու համառ քայլերը կասկածի տակ են դնում միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման նպատակով գործադրվող բոլոր ջանքերի արդյունավետությունը:
Ելնելով վերոնշյալից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը, հաշվի առնելով Արցախի ժողովրդի կամքը, իրեն է վերապահում համարժեք նախաձեռնություններով հանդես գալու իրավունքը:
Ազգային Ժողովը ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությանը առաջարկում է սույն Հայտարարության մասին իրազեկել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ առաջիկայում Աթենքում կայանալիք նիստին:
Ընդունվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2009թ. նոյեմբերի 25-ի լիագումար նիստում