Երվանդ Զախարյանը վստահեցնում է՝ հաշվիչներն ավել թվեր չեն արձանագրում
«Ես պատասխանատու հայտարարում եմ՝ կառավարության կողմից հաստատված սուբսիդիաները շարունակվել են և շարունակվում են»:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` պատասխանելով «NewsBook»-ի հարցին, թե բնակիչները բողոքում են, որ էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը չկատարելու համար էլեկտրաէներգիայի հաշվիչներն ավել թվեր են արձանագրում:
Նախարարը կտրականապես հերքեց լուրն` ասելով, թե կառավարության սուբսիդիաները գործում են և շարունակվելու են:
Խոսելով ՀԷՑ-ում անցկացվող աուդիտից` նախարարը տեղեկացրեց, որ այն ավարտվելու է հունվար-փետրվար ամիսներին, և փետրվարին իրենք արդյունքները կներկայացնեն հանրությանը:
Հարցին, թե իրանական կողմը հայտարարեց, որ Հայաստանի տարածքով գազ է մատակարարելու Վրաստանին, այս քառակողմ պամանավորվածություններն ի՞նչ առաջընթաց ունեն, նախարարը պատասխանեց.
«Քառակողմ բանակցությունները, որոնք տեղի ունեցան Երևանում, այդ ժամանակ այդ թեմայով քննարկումներ չեն եղել: Ինչպես դուք, այնպես էլ մենք տեղեկացվել ենք, որ Վրաստանի և «Գազպրոմի» միջև բանակցությունները գնում են: Կոնկրետ բանակցությունների արդյունքների հետ կապված որևէ նորություն չկա»:

Մանրամասները՝ «NewsBook»–ում։