Լրահոս

08.02.2011 10:13


Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ն խորհուրդ չի տալիս Արցախ այցելել

Մեծ Բրիտնիայի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին խնդրել է զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ և ազատագրված տարածքներ այցելելուց։

-Մենք Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին խորհուրդ չենք տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ և շրջակա գրավյալ տարածքները,-ընդգծված է երկրի քաղաքացիներին ուղղված՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդում է «1news.az»-ը՝ հղում անելով Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությանը, հաղորդագրության մեջ նաև նշվում է, թե այդ տարածքները Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճի առարկա են։

 

Այս խորագրի վերջին նյութերը