2016-ին հայկական լրատվամիջոցների մեծ մասի համար ԳԱՂՋԸ մտել է իր լիիրավ իրավունքների մեջ:
Արդեն 13-րդ օրն է, ինչ սրանք գրում են նախ` Աշոտյանի կոտրած ոտքի, հետո` Գալուստի ձնաբքի մեջ մնալու եւ նրան հերոսաբար այնտեղից հանելու, այնուհետ` գեներալ Մանվելի եւ Էջմիածնի նախկին քաղաքապետի միջեւ եղած բախման «զարգացումների», դրանից հետո` Արթուր Բաղդասարյանի որդու` Դուբայում տեղի ունեցած հարսանիքի «զարգացումների», հետո` «շովու-բիզի» «աստղերի» հարսանիքների ու բաժանումների, ավելի ուշ` պատրիարք Կիրիլի հակահայկական հայտարարության մասին, որի խոսնակն անմիջապես հստակեցրեց ՌԴ-ի դիրքորոշումը, բայց դա չի խանգարում գրանտակերներին օրական 20 ստատուս գրել «ռուսուլմանների» մասին: Դե, որովհետեւ առաջին պահին լռում էր, թե Բաղրամյան 26-ը, թե ԱԳՆ-ն եւ թե Մայր Աթոռը:
Լռում են մինչ օրս` թույլ տալով իրենց սիրելի գրանտակեր լրատվամիջոցներին գրել սրտի ուզածի չափ` ի հոխորտանք Ռուսաստանի: Անտեր մնա` գոնե ՀՀ-ԵՄ հարաբերությունները մտնեին նորմալ հունի մեջ ու միմյանց իսկական տղամարդու խոսք տային, որ այդ համագործակցությունը լինելու է (այն էլ ամսվա վերջին դեռ հարց է, թե ինչ ուժգնությամբ ԵԽԽՎ-ն կթքի ՀՀ ղեկավարության երեսին): Եթե դա չկա, ինչո՞ւ է Բաղրամյան 26-ն իր լրատվամիջոցներին «քսի տալիս» ՌԴ-ի վրա (Կիրիլի անխոհեմ հայտարարությունը պատրվակ բերելով):
Հետեւում ես էս «տաք» տեղեկատվությանը եւ մտածում` Աստված իմ, էս ինչ ողորմելի իրականության մեջ ես ապրում:
Վերեւներից չկա մեկը, որը կարող է մարդկային լեզվով խոսել հանրության հետ եւ այդ ամենը հրապարակավ բացատրել կամ պարզաբանել: Իրոք, «Փոքր ածու» ենք: Մեզ միայն Բաղրամյան 26-ից թողարկված «մուտիլոկաներով» ու «ռազբորկաներով» են կերակրում:
Բարի գալուստ նոր ԳԱՂՋԻ տարի

Կիմա Եղիազարյան