Լրահոս

13.01.2016 16:47

Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները

Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները

Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը:

Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն`

• ջերմության բարձրացում` 380C–ից բարձր,

• հազ,

• հարբուխ,

• կոկորդի ցավ,

• գլխացավ,

• մկանացավ,

• փորլուծություն և փսխում:

Եթե երեխան բժշկի հսկողությամբ բուժում է ստանում տանը, ապա`

• հարկ է երեխային տալ առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, կոմպոտ (ոչ շատ քաղցր),
• կարևոր է հսկել մարմնի ջերմաստիճանը և ժամանակին տալ ջերմ իջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն (բժիշկը կարող է նշանակել նաև այլ դեղեր),
• երեխաներին ՉԻ ԿԱՐԵԼԻ տալ ԱՍՊԻՐԻՆ և/կամ ԱՍԿՈՖԵՆ,
• հարկ է մշտապես օդափոխել սենյակը, պահել երեխային չափավոր տաք պայմաններում,
• պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը:

Ե՞րբ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց՝

Երեխային անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց, եթե վերը ներկայացված գրիպի հիմնական նշաններին ավելանում են`

առկա է քնկոտ կամ անգիտակից վիճակ,

• երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ուտել,

• շարունակաբար հրաժարվում է հեղուկներ խմելուց,

• երեխան փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո,

• առկա են ցնցումներ,

• առկա է հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, կապտուկ,

• երեխան անսովոր գերգրգռված է,

• առկա է ծանր ջրազրկում,

• եթե երեխայի տարիքը 2 ամսականից փոքր է,

• երեխան ունի որևէ այլ քրոնիկ հիվանդության սրացում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։