Աշխարհ

13.01.2016 16:45


ԱՄՆ–ը, Ճապոնիան և Հրվ. Կորեան պայմանավորվել են ճնշում գործադրել ԿԺԴՀ–ի վրա

ԱՄՆ–ը, Ճապոնիան և Հրվ. Կորեան պայմանավորվել են ճնշում գործադրել ԿԺԴՀ–ի վրա

Հարավային Կորեան, Ճապոնիան և ԱՄՆ–ը պայմանավորվել են դիվանագիտական ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա վերջինի միջուկային փորձարկումների պատճառով, ինչպես նաև այդ նպատակով շարունակել շփումները ՌԴ և Չինաստանի հետ։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, հայտարարել է Սեուլի եռակողմ բանակցություններում Հրվ. Կորեայի պատվիրակության ղեկավար, այդ երկրի ԱԳՆ փոխղեկավար Խվան Չուն Գուկը։

«Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ–ն ու Ճապոնիան կիսում են Հյուսիսային Կորեայի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու կարծիքը»,– Խվան Չուն Գուկի խոսքերն է մեջբերում «Ռենհապը»։

ԿԺԴՀ–ի հարցով ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցչի և Ճապոնիայի ԱԳՆ փոխղեկավարի հետ հանդիպումից հետո Խվան Չուն Գուկը հայտարարել է, որ այդ նպատակով կշարունակեն կապ պաշտպանել և սերտորեն համագործակցել Չինաստանի ու Ռուսաստանի հետ։

Չուն Գուկը հավելել է՝ Վաշինգտոնը, Տոկիոն և Սեուլը պայմանավորվել են «կենտրոնանալ ԿԺԴՀ–ի նկատմամբ կոշտ և համապարփակ պատժամիջոցներ սահմանելու ջանքերի վրա», որը հունվարի 6–ին հայտարարեց ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին՝ խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձևերը։

Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Սունգ Կիմն իր հերթին խոստացել է հասնել Փհենյանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը