Լրահոս

12.01.2016 18:49

Հարուցվել է քր. գործ՝ Գորիսում կրկին անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

Հարուցվել է քր. գործ՝ Գորիսում կրկին անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

2015թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է 2015թ. դեկտեմբերի 6-ին «azatutyun.am» կայքէջում զետեղված «Ազատության տեսախցիկը կրկնաքվեարկության փորձ է արձանագրել» վերտառությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերը:

Պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ Արթուր Գյուրջյանը, ընդգրկված լինելով թիվ 37/02 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։00- 19:45-ի սահմաններում, այցելել է թիվ 37/09 ընտրատեղամաս, ստացել քվեաթերթիկ, որից հետո մոտեցել է քվեարկության ծրարը կնքող և քվետուփի համար տվայլ պահին պատասխանատու հանձնաժողովի անդամին:

Վերջինս նրա անձնագրում նկատել է հանրաքվեին արդեն մասնակցած լինելը հավաստող դրոշմակնիքի հետքը, ինչից հետո Ա.Գյուրջյանը լքել է ընտրատեղամասը՝ թողնելով քվեաթերթիկը և ծրարը: Նշված քվեաթերթիկը հանձնաժողովի որոշմամբ համարվել է անվավեր:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։