Լրահոս

12.01.2016 11:15

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Հունվարի 12-ին՝ ժամը 02.43-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 34-րդ կմ-ում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ռենո» մակնիշի 34SV632 պ/հ մակնիշի (վարորդ Է. Ա.) և «Գազ-3110» մակնիշի 34AL757 պ/հ (վարորդ Գ. Վ.) ավտոմեքենաները (4 ուղևոր):

Հունվարի 12-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ տրանզիտ» մակնիշի (վարորդ Լ. Դ.) 13ՍՍ316 պ/հ ավտոմեքենան:

Հունվարի 11-ին՝ ժամը 18.00-ին, ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Սարալանջ գյուղի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել Գ. Տ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 91TQ111 պ/հ ավտոմեքենան (2 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։